Ինչո՞ւ պիտի 2019-ին նոր օտար լեզու սովորես

«Հաջորդ տարի սպորտով եմ զբաղվելու»։ «Հաջորդ տարի ավելի լավ եմ սովորելու»։ «Հաջորդ տարի ավելի առողջ եմ սնվելու»։ Ծանո՞թ մտքեր են։ Տարեվերջին բոլորս էլ մտածում ենք այն մասին, թե ինչեր չհասցրինք կամ չուզեցինք անել անցած տարում ու թե ինչեր պիտի անենք հաջորդ տարի։ Մենք նաև ակնկալում ենք, որ գալիք տարին պիտի ինչ որ կերպ առանձնանա ու տարբերվի նախորդից։ Բայց մինչ կշտապես մտածել ամանորյա հրաշքների մասին, առաջարկում եմ բացահայտել, թե ինչպես ինքդ կարող ես հաջորդ տարին ավելի արդյունավետ դարձնել։

Վստահ եմ, որ հաջորդ տարվա ցանկությունների ցուցակի գոնե մի մասը արդեն պատրաստ է ու նաև վստահ եմ այդ ցանկությունների մեջ կարող են լինել ճանապարհորդելը, լավ համալսարան ընդունվելը, ավելի շատ գումար վաստակելը և այլն։

Այսօր ուզում եմ պատմել այն մասին, թե ինչու հաջորդ տարվա անելիքներիդ ցուցակի առաջին տեղում պիտի նոր օտար լեզու սովորելը լինի։

Ցանկանո՞ւմ ես հաջորդ տարի նոր մեքենա գնել, կամ երազո՞ւմ ես ամառային արձակուրդները ինչ որ յուրահատուկ ծովափնյա քաղաքում անցկացնել, բայց չգիտես՝ ինչպես։ Նոր օտար լեզու սովորելը վստահաբար ամենաճիշտ լուծումն է այս հարցում, որովհետև օտար լեզուների իմացությունը շատ փակ դռներ է բացում։ Եթե CV-ում առկա լեզուների կողքին ավելացնես ևս մեկը, հավանականությունը, որը գործատուները հենց քեզ կընտրեն, ավելի կմեծանա։ Եթե կարդացել ես նախորդ հոդվածս այն մասին, թե ինչպես անգլերենը կօգնի քեզ աշխատանք գտնել, ապա արդեն գիտես, որ օտար լեզվին տիրապետելու շնորհիվ՝ կարող ես աշխատել անգամ տանից ու, բնականաբար, ավելի շատ վաստակել։ Բաց մի թող այս հնարավորությունը, որովհետև բացի ավելի շատ վաստակելուց՝ օտար լեզվի իմացությունը քեզ շատ այլ հարցերում է օգնելու։

Տարեկան հազարավոր կրթական ծրագրեր են իրականացվում տարբեր երկրներում, որոնց կարող են մասնակցել ուսանողներ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս ծրագրերին մասնակցելու շնորհիվ կարող ես ոչ միայն տարբեր ոլորտներում գիտելիք ձեռք բերել, այլև ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, ճանապարհորդել, բացահայտել նոր վայրեր ու նոր հնարավորություններ։ Նմանատիպ ծրագրերին մասնակցելու ամենակարևոր նախապայմաններից մեկն էլ հենց օտար լեզուների իմացությունն է։ Միթե՞ քեզ ավելի համոզիչ պատճառ է հարկավոր 2019-ին ավելի պոլիգլոտ դառնալու համար։ Մոռացա ասել՝ երբ նոր օտար լեզու սովորես ու սկսես ավելի շատ ճանապարհորդել, չմոռանաս ինձ համար պոստքարտեր բերել։

Նոր օտար լեզու սովորել նշանակում է ձեռք բերել հնարավորություն օտարերկրացիների հետ շփվելու, ընդ որում ոչ միայն ճանապարհորդելիս, այլև սոցիալական ցանցերով։ Կապ չունի, թե որքան լավ կտիրապետես օտար լեզվին, սոցիալական ցանցերում միշտ էլ կգտնվեն լեզվակիրներ, որոնք պատրաստ են օգնել քեզ։ Երբ սկսես սովորել, կարող ես գրանցվել տարբեր ֆեյսբուքյան խմբերում, որտեղ նույն լեզուն ուսումնասիրող մարդիկ են հավաքված։ (Սկսիր հենց մեր ֆեյսբուքյան խմբին միանալուց` #Tutor-language-learners-club.) Նույն հետաքրքրություններ ունեցող, նույն գիտելիքը կիսող մարդիկ միշտ էլ հեշտ են մտերմանում, ուրեմն նոր օտար լեզվի իմացությունը քեզ հնարավորություն կտա շատ ընկերներ ձեռք բերել։ Ուրեմն մտածիր այս ուղղությամբ ու գուցե հաջորդ ամանորը նոր ընկերներիդ հետ նշես։

Եթե մտածում ես, որ այնուամենայնիվ չես կարողանա մեկ տարում նոր օտար լեզու սովորել, ապա հետևիր այս խորհուրդներին՝

  1. Մեկ տարում պրոֆեսիոնալ դառնալու սպասելիքներ մի ունեցիր։ Իրատեսական նպատակներ դիր քո առջև, օրինակ՝ հասնել լեզվի իմացության միջին մակարդակի։
  2. Օրական գոնե 5 նոր բառ սովորիր, արդյունքում ստացվում է՝ 365×5=1825։
  3. Նոր լեզու սովորելու համար տարբեր մեթոդներ կիրառիր՝ հաճախիր դասընթացների, օտար լեզուները զարգացնող ֆիլմեր դիտիր կամ օգտագործիր տարբեր հավելվածներ, ինչպես օրինակ Tutor-ն է։
  4. Յուրաքանչյուր օրը դիտարկիր որպես նոր հնարավորություն, մի անցկացրու ոչ մի օր առանց նոր բան սովորելու։Ահա մի քանի դասընթացներ՝

Ամենակարևորը՝

Հիշիր, որ նոր օտար լեզու սովորելը դառնալու է ոչ թե հաջորդ տարվա, այլ ողջ կյանքիդ ամենամեծ ձեռքբերումներից մեկը։

Չմոռանաս կարդալ մյուս հոդվածներս ու անպայման գրել կարծիքդ։

Comments(0)

Leave a Comment