Ինչպե՞ս պարզել անգլերենի մակարդակը մի քանի րոպեում կամ զրույց Tutor Bot-ի հետ

Թե որքան էական նշանակություն ունի անգլերենի իմացությունը մեր օրերում, գիտենք բոլորս։ Քանի որ գրեթե երբեք հնարավոր չէ լիակատար տիրապետել լեզվին, և միշտ էլ սովորելու կարիք կա, հատկապես երբ այն մեր երկրորդ կամ երրորդ լեզուն է, նույնքան կարևոր է իմանալ, թե տվյալ պահին լեզվի իմացության որ մակարդակում ենք։

Լեզվի մակարդակը պարզելու տարբեր միջոցներ կան, ու դրանց մեջ հիմնականում գերակշռում են ընտրովի պատասխաններով հարցերից կազմված թեստերը։

Բայց Tutor-ը գտել է ամենաինտերակտիվ ու հետաքրքիր միջոցը, որով կարող ես պարզել անգլերենիդ մակարդակը։ Դա մեր messenger bot-ն է, այլ կերպ ասած՝ ռոբոտ, որը օբյեկտիվ է գնահատում քո գիտելիքը։

Քանի որ մենք ձանձրացել էինք թեստերից, որոշեցինք ձանձրալի աշխատանքը փոխարինել հաճելի զբաղմունքով։ Իսկ ի՞նչ ենք սիրում բոլորս անել, իհարկե, չատ՝ այս դեպքում՝ զրույց մեսենջերով։ Եթե ընտրովի պատասխանով թեստը լրացնելիս կարող ես սխալներ թույլ տալ ու կարծել, որ անգլերենդ այնքան էլ լավ վիճակում չէ, ապա bot-ի հետ զրույցը պարզում է, թե իրականում լեզվի որ հատվածներն են ուժեղ զարգացած, որ թեմաներից է մի փոքր կաղում բառապաշարդ։ 

 Tutor Messenger Bot-ը հիանալի զրուցակից է, որը լսում է տարբեր թեմաների մասին քո մտքերը ու վերջում ասում, թե որքան լավ ես տիրապետում անգլերենին՝ հիմնվելով քո օգտագործած բառապաշարի վրա։ (Թեստը պետք է անցնել ֆեյսբուքի մեսենջերով):

Թեստը սկսելու համար պետք է գրել “start test.”  Այն սկսում է հարցեր տալ մոտ 20 տարբեր թեմաների վերաբերյալ՝ այդպիսով հնարավորություն ընձեռում քեզ, որ ցույց տաս բառապաշարիդ բոլոր ուժեղ կողմերը։ Քո օգտագործած բառերը համեմատվում են բազայում առկա բառերի հետ, ու այդպիսով որոշվում է լեզվի իմացության մակարդակը։Որքան ծավալուն լինեն պատասխաններդ, որքան շատ բառեր օգտագործես, այնքան ճշգրիտ կլինի վերջնական արդյունքը։ Նաև պետք է հաշվի առնել, որ որքան համառոտ ես պատասխանում, այնքան ավելի շատ հարցեր ես ստանում, որովհետև ճշգրիտ արդյունքի համար պետք է ապահովել որոշակի բառաքանակ։  Շատ հեշտ կարելի է ստուգել այն, որ թեստը չի կարող միտումնավոր ցածր կամ բարձր արդյունք ցույց տալ։ Պարզապես փորձիր խոսելիս գրել C1/2 մակարդակին համապատասխանող բառեր ու կտեսնես՝ որքան բարձր է արդյունքը կամ հակառակը՝ ընդամենը մի քանի բառ գրիր ու կտեսնես, որ ցածր արդյունք ես ստանալու։ Եթե չես ուզում պատասխանել որևէ հարցի, պարզապես գրիր “jump to the next question”, եթե չես ուզում շարունակել թեստը, պետք է գրել “stop test”, իսկ այն վերսկսելու համար՝ “restart test”։

Արդեն ասացի, որ հեշտորեն կարելի է ստուգել bot-ի աշխատանքը՝ դրան բարդ կամ պարզ տեքստեր տալով։ Պետք է հաշվի առնել, որ արդյունքները մշակելիս՝ այն հիմնվում է տվյալ պահին քո օգտագործած բառապաշարի վրա, այսինքն գուցե դու տիրապետում ես բարձր մակարդակի անգլերենի, սակայն խոսակցության ժամանակ օգտագործել ես առօրյա-խոսակցական, ավելի ցածր մակարդակին համապատասխանող բառապաշար։ Այդ դեպքում պետք չէ զարմանալ, եթե արդյունքներդ ցածր լինեն։ Եթե չես ուզում, որ bot-ը սխալ արդյունք ցույց տա, պետք է չզլանալ, տալ ծավալուն ու քո գիտելիքին համապատասխան պատասխաններ։

Երբ ավարտում ես թեստը, կամ անգամ՝ կիսատ թողնում, վերջում այն ցույց է տալիս քո արդյունքները, որտեղ կարող ես տեսնել, թե որ մակարդակում ես, որ թեմաներին վերաբերող բառապաշարին ես լավ տիրապետում ու որ թեմաները պետք է ավելի լավ ուսումնասիրես։ Կտեսնես նաև, թե առկա մակարդակում ինչ կարող ես անել ու հաջորդ մակարդակում ինչեր կկարողանաս անել։  Ամենակարևորը՝ կտեսնես, թե որքանով են արդյունքները ճշգրիտ, իսկ եթե որևէ բանից գոհ չմնաս, պարզապես նորից անցիր թեստը, կամ գրիր մեզ այդ մասին։

Հ.գ. Բոթը երաշխավորում է քո տվյալների գաղտնիությունը, սակայն ինքդ ես որոշում՝ ինչպես պատասխանել հարցերին։

Հ.հ.գ. Թեստը անցնելուց հետո, անպայման գրիր քո կարծիքը դրա մասին, որպեսզի օգնես մեզ այն ավելի լավը դարձնել։

Comments(0)

Leave a Comment